Վճարման եւ առաքման պայմաններ

 

Կայքում գնումների դիմաց վճարումը հնարավոր է իրականացնել միայն ՀՀ դրամով՝ հետևյալ միջոցներով՝

  • առաքման ժամանակ՝ կանխիկ,
  • առաքման ժամանակ՝ Inecopay QR կոդով,
  • ArCa, Visa եւ MasterCard վճարային քարտերով օնլայն վճարային համակարգով,
  • IDram օնլայն վճարային համակարգով,
  • բանկային փոխանցումով մեր հաշվարկային հաշվին:

ՈՒշադրություն. Կայքում օնլայն վճարումների ժամանակ անհրաժեշտ անձնական եւ քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի / բանկի պաշտպանված էջերում: Նշված տվյալները Կայքում չեն պահպանվում:

Ուշադրություն. Վերադարձված ապրանքների գումարների ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը: Օրինակ՝ եթե Դուք վճարել եք վճարային քարտով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ և կվերադարձվի քարտային գործարքը մասնակի կամ ամբողջական չեղարկելու միջոցով:

Առաքում

Առաքումը իրականացնում է Երեւան քաղաքում և Հայաստանի մարզերում: Երեւան քաղաքի համար սահմանված առաքման արժեքները կիրառվում են նաև հարակից հետևյալ համայնքներում՝ Զովունի, Քասախ, Վահագնի թաղամաս, Պտղնի, Ձորաղբյուր, Ջրվեժ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա:

Գործում է առաքման երկու տարբերակ՝

1․Ստանդարտ առաքում-մինչ 12։00 առաքման պատվեր գրանցելու դեպքում,առաքումն արժե 500դր։

2․Էքսպրեսս առաքում– 12։00-ից հետո՝Երևանի տարածքում,պատվեր գրանցելու դեպքում առաքումը արժե 1000դր,իսկ առաքումն իրականացվելու է 1-2 ժամվա ընթացքում։

Հայաստանի մարզեր, առաքման արժեքը կախված է պատվերի քաշից: Երեւանում առաքումը իրականացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ մարզեր առաքումը իրականացվում է կազմակերպության կողմից սահմանված հստակ օրերին: Ոչ աշխատանքային օրեր են համարվում Կիրակին եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոն և հիշատակի օրերը: Առաքման ժամը նախօրոք համաձայնեցվում է պատվիրատուի հետ։

Ընկերության կողմից հայտարարված հատուկ առաջարկների դեպքում պատվիրված ապրանքների առաքումը կարող է իրականացվել հատուկ պայմաններով և/կամ զեղչերով:

Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: Եթե առաքման պահին գնումների համար վճարումն արդեն կատարված է, ապա պատվերը հանձնվում է միայն անձամբ պատվիրատուին, որի համար առաքիչը իրավունք ունի պահանջելու որեւէ անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերը համարվում է կատարված պատվիրատուի կողմից ստացական թերթիկը ստորագրելու դեպքում:

Ապրանքի վերադարձ

Գնված ապրանքները չեն կարող վերադարձվել, եթե դրանք առաքվել են և պատվիրատուի կողմից ստորագրվել է ստացական թերթիկը:

Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապրանքներից միայն մինչև առաքման ընդունումը (ստացական թերթիկի ստորագրումը): Հրաժարվելու պատճառներ կարող են հանդիսանալ ապրանքների անհամապատասխանությունը պատվերին, ապրանքների անորակ կամ վնասված լինելը: